AM
19 Օգոստոս 2024 - 11:06 AMT

Evocabank-ը՝ լավագույն թվային բանկը ՀՀ-ում, ըստ Global Banking & Finance Review-ի

Evoca-ն այս տարի ևս ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ Global Banking & Finance Review-ի:

Evoca-ն տարիներ շարունակ արժանանում է միջազգային լավագույն մրցանակների հեղինակավոր ամսագրերի կողմից։ Այս ամենի գաղտնիքը Բանկի՝ նորարարության և տեխնոլոգիայի ճիշտ համադրությունն է:

Evoca-ի մոբայլ հավելվածն ու օնլայն բանկային ծառայությունները պարզ են, արագ ու հարմար, իսկ թվային ծառայությունները թույլ են տալիս կարգավորել ամեն ինչ անմիջապես հեռախոսից, այնպես որ ստիպված չեք լինի այցելել Բանկ:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացնում է տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և այլ ակտուալ թեմաների մասին։