Օգոստոսի 19-ից նվազել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը։ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Արտոնության շեմի նվազեցումը չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործման օգտագործված ապրանքների չափաքանակներին, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար որոշակի չափորոշիչներ սահմանված են ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի 107 որոշմամբ: Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։
Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն։