AM
3 September 2024 - 09:41 AMT

UnionPay քարտեր` Evocabank-ից

Այսուհետ Evocabank-ը տրամադրում է UnionPay համակարգի Gold և Business քարտեր։

Evocabank-ն առաջարկում է երկու տեսակի UnionPay քարտ

UnionPay Gold՝ ֆիզիկական անձանց համար,

UnionPay Business Platinum՝ իրավաբանական անձանց համար:

Ավելին, Evoca POS-տերմինալներն արդեն ընդունում են աշխարհի ցանկացած երկրում թողարկված UnionPay քարտերով վճարումներ, իսկ բանկի բանկոմատներով հասանելի է UnionPay քարտերով գումարի կանխիկացումը:

UnionPay-ը չինական վճարային համակարգ է։ UPI-ն ամբողջ աշխարհում թողարկված քարտերի քանակով առաջինն է՝ 4 միլիարդից ավելի: Քարտերը գործում են ավելի քան 183 երկրում, ներառյալ` ԱՄՆ, Եվրոպա, Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Չինաստան: Աշխարհում 240,000,000 մարդ օգտագործում է UnionPay քարտ, իսկ ընկերությունը համագործակցում է ավելի քան 2600 միջազգային ֆինանսական ընկերությունների հետ։ Այժմ նաև՝ Evocabank-ի։

Քարտերը պատվիրելու երեք տարբերակ կա։

UnionPay Gold քարտերը կարելի է պատվիրել`

1. EvocaTOUCH հավելվածով` անվճար առաքմամբ,

2. evoca.am կայքով` անվճար առաքմամբ,

3. Չմոռանանք ավանդական տարբերակի մասին․ քարտերը կարելի է նաև ձեռք բերել՝ մոտենալով Evocabank-ի ցանկացած մասնաճյուղ։

Մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով UnionPay քարտ՝ կստանաք 50% զեղչ տարեկան սպասարկման համար։

Քարտերի սակագներին կարելի է ծանոթանալ կայքում։