AM
3 September 2024 - 14:33 AMT

Սեպտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը 1339 հատ է

Սեպտեմբերի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում, ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 1339 հատ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2024-ի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։