Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի և Վրաստանի դեմ՝ բարձրացնելու համար հայրենական խմիչքների մրցունակությունը։ Այդ մասին հայտարարել է «Ուկրվինպրոմի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն։
Նա նշել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա, գրում է Myeconomy.ru-ն։
«Ուկրվինպրոմն» արդեն մեկ տարի է խնդրում է պետությանը պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի գինեգործների և կոնյակ արտադրողների դեմ։ Չնայած խոստումներին, այդ ապրանքները շարունակում են վաճառվել»,–ասել է նա։