AM
11 September 2024 - 11:34 AMT

Առցանց գնումներն էլ ավելի հասանելի. ՊԵԿ աջակցությունը՝ ոլորտի զարգացմանը

Հայաստանում օրեցօր աճում է օնլայն գնումներով հետաքրքրված մարդկանց թիվը, և դրան զուգահեռ աճում են այն հարթակները, որոնք հնարավորություն են ընձեռնում րոպեների ընթացքում դառնալ նախընտրելի ապրանքի տերը:

Օնլայն գնումների աճի մասին են վկայում վիճակագրական տվյալները. տարեկան գրեթե 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ: Կտրուկ աճի միտումը Հայաստանում ևս վերջին տարիներին զգալիորեն ավելացել է:

Օնլայն գնումները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը, ինչո՞ւ ժամանակ ծախսել խանութ հասնելու, դրա բաժիններով պտտվելու, անվերջանալի թվացող հարցերի պատասխանելու վրա, եթե կարելի է տանից՝ մի քանի քլիքով՝ արագ և չափազանց հեշտ ձեռք բերել նախըտրած ապրանքը:

Ըստ Հայաստանում առաջատար համարվող Գլոբբինգ ընկերության, որն առաջատար է հաճախորդների թվով, առցանց առևտրի զարգացման գործում առավել քան կարևոր է Պետական եկամուտների կոմիտեի գործոնը, որի կողմից իրականացվող բարեփոխումները նպաստում են ոլորտի ընդհանուր զարգացմանը։ ՀՀ ՊԵԿ-ի՝ քաղաքացիների համար նախատեսված բեռների Հայաստան բեռնափոխադրման գործընթացում ներդրած ջանքերն ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, նաև այս գործընթացում առաջացած խոչընդոտների արագ վերացումը հետևողական քայլերի արդյունք են: ՊԵԿ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել ավելի սեղմ, մատչելի և պարզեցված տարբերակով ստանալ ապրանքը՝ առանց ավելորդ գլխացավանքների և քաշքշուկների: