AM
11 September 2024 - 11:59 AMT

Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացումը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկվել է նաև ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ռուսական «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն այժմ Մեծամորի ԱԷԿ-ի միակ գործող`2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով (մինչև 2036 թ․) երկարացման աշխատանքներ է իրականացնում։ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2036թ–ը։ ՀՀ–ն տարբեր երկրների հետ դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։