AM
19 September 2024 - 12:11 AMT

ՀՀ-ում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում

Հայաստանում կբացվի իրանական ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Բացումը նախատեսված է հոկտեմբերի 1-ին։

Այն կլինի Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն արտերկրում և կբացվի Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան Tasnim գործակալության վրա հղումով։

Կենտրոնը նախագծվել և մշակվել է ավելի քան 18,000 քմ տարածքի վրա։

Կենտրոնի 10,000 քմ մակերեսով ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ: Այն ներառում է նաև կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոների անցկացման համար:

Բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարներ ու գործադիր տնօրեններ։