AM
1 October 2024 - 11:07 AMT

Սանոսյանն ու Աթաբաքը հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նորնշանակ նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել՝ փորձի փոխանակման, հանքարդյունաբերության ոլորտում հանագործակցությունը խորացնելու նպատակով։

Հայաստանում է նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին, որը որպես հրավիրյալ մասնակցում է Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումին։