4-րդ տարին անընդմեջ Evoca-ն Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրի կողմից ստանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» մրցանակը։
Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների, ղեկավարների և փորձագետների տվյալները:
Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝
– ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն,
– Ապրանքների և ծառայությունների շրջանակ, շուկայական դիրք,
– Նորարարություն:
Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն ընդգծել է համաշխարհային տնտեսության մեջ փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերը։
«Յուրաքանչյուր տարածաշրջանում ՓՄՁ-ները տնտեսության և աշխատատեղերի աճի հիմքն են: Global Finance-ը պարտավորվում է ուշադրություն դարձնել այն ֆինանսական հաստատություններին, որոնք աջակցում են այս կարևոր հատվածին ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ հնարավորություն տալով ՓՄՁ-ներին հասնել նոր ֆինանսական հաջողությունների»,–ասել է նա։