Այսօր Երեւանում «Մոսկվայի» տուն մշակութագործարարային կենտրոնում տեղի կունենա «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Արա Ստեփանյանը, ծրագրվում է, որ «Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» ցուցահանդեսին կմասնակցի ֆինանսական շուկայի ամենաքիչը 50 սուբյեկտ, սակայն այսօրվա ցուցահանդեսին նրանք երկու անգամ պակաս էին: Արա Ստեփանյանի կարծիքով, ֆինանսական շուկայի սուբյեկտները պատրաստ չէին մասնակցելու ցուցահանդեսին, հնարավոր է ֆինանսական ճգնաժամի պատճառով: «Եթե բանկը համարում է, որ բավականաչափ միջոցներ չունի ցուցահանդեսին մասնակցելու համար, մեր կողմից ի՞նչ բացթողումների մասին կարող է գնալ խոսքը»,- ասել է գործադիր տնօրենը:
«Մեր կողմից կան որոշ բացթողումներ, մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի հաջորդ տարի ցուցահանդեսը հաջողվի, քանի որ ընկերությունն արդեն 10 տարի այդ բիզնեսում է»,- ասել է նա:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո քարտուղար Զարուհի Բարսեղյանը, «Հայաստանի բանկերը պահպանողական մոտեցում են ցուցաբերում եւ չեն սիրում մասնակցել նման ցուցահանդեսներին»: Բարսեղյանի խոսքով, իր կողմից հրավերով նամակներ են ուղարկվել Հայաստանի բոլոր կոմբանկերին եւ իր իրավասությունների շրջանակներում կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Իր հերթին Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանն ավելացրել է, որ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, դա լավ ազդանշան է ֆինանսական ճյուղի զարգացման համար: «Ներկայումս մենք ունենք ընկերություններ, որոնք ապագային որոշակի հեռանկարներով են նայում, եւ, ի վերջո, շահելու է մեր շարքային սպառողը, որին առաջարկվում են ցուցահանդեսին ներկայացված ծառայությունները»,- ասել է նա: Աբրահամյանը հույս է հայտնել, որ նման միջոցառումների կազմակերպումը կրկնվող բնույթ է կրելու, իսկ ընկերությունների համար այդ ցուցահանդեսները հեռանկարում իրենց պրոֆեսիոնալիզմը ցույցա լավագույն միջոցն են:
,Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009ե ցուցահանդեսի հիմնական նպատակներն են. վաճառահանման նոր շուկաների որոնումը, Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան նեդրումները, Հայաստանի տնտեսական հնարավորությունների ցուցադրումը, նոր գործընկերների որոնումը: Ցուցահանդեսին կմասնակցեն հայկական եւ միջազգային ֆինանսավարկային եւ ապահովագրական ընկերություններ, կոնսալտինգային եւ ներդրումային կազմակերպություններ եւ այլն:
«Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն եւ աուդիտ EXPO 2009» ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Բանկերի միության, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների եւ Զարգացման հայկական գործակալության պաշտոնական աջակցությամբ:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է LOGOS EXPO Center -ը:
LOGOS EXPO Center – ը առաջին ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական միջազգային ցուցահանդեսների կոնգրեսների կազմակերպման գործում։ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն իրականացնում է ժամանակակից մարկետինգային ռազմավարություն՝ օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային գործունեության փորձը նվաճումները։ Գործունեության բոլոր տարիների ընթացքում LOGOS EXPO Center – ը կազմակերպել է ավելի քան 90 մասնագիտացված միջազգային ցուցահանդեսներ Հայաստանում, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները։