AM
9 October 2024 - 10:31 AMT

ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է․ Սեպտեմբերին առավելապես ՌԴ–ից են եկել

2024-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ, իսկ 2023–ին զբոսաշրջային այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 260,618 հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Զբոսաշրջիկների քանակը նվազել էմ մոտ 24,000–ով։

2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

Օգոստոսին ևս նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան նվազել էր։