AM
16 May 2009 - 14:12 AMT

Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է $1.8 մլրդ

Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր ներդրողն է: Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 1.8 մլրդ ԱՄՆ դոլար եւ Հայաստանում մոտ 1000 ընկերություն աշխատում է ռուսական կապիտալի մասնակցությամբ»,- մամլո ասուլիսին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը` ավելացնելով, որ գրեթե բոլոր խոշոր ռուսական ընկերություններն իրենց գործն ունեն նաեւ Հայաստանում:

«Ավելի հեշտ է, երեւի, որեւէ խոշոր ռուսական ընկերություն գտնել, որը ներդրումներ է կատարում հայկական տնտեսության մեջ, քան հակառակը»,- հայտնել է նա` նշելով, որ միայն 2009-ին, չնայած ճգնաժամին, «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն մտադիր է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցել 2.7 մլրդ ռուբլի:

2008թ. փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ հանձնվել է «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարմանը 30 տարի ժամկետով եւ 10 տարի երկարացման իրավունքով: