AM
15 October 2024 - 09:43 AMT

IDBank․ Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է

IDBank-ի Շենգավիթ մասնաճյուղում Հաճախորդների օր էր․ այդ օրը մասնաճյուղում սպասարկվողներին հատուկ մթնոլորտ ու շատ անակնկալներ էին սպասում։

«Շենգավիթ» մասնաճյուղում սպասարկվող բոլոր հաճախորդներն այդ օրը հնարավորություն ստացան մասնակցելու խաղարկությանը, շահելու idcoin-եր, վայելելու ուրախ տրամադրությունն ու քաղցր անակնկալները։

IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանի խոսքով՝ իրենց աշխատանքի յուրաքանչյուր փուլում ուշադրության կենտրոնում հաճախորդն է։

«Մեր Բանկում ցանկացած ծառայություն, պրոդուկտ և նախաձեռնություն պտտվում է հաճախորդի և նրա կարիքների շուրջ․ ոչ միայն այսօր, այլ ամեն օր մենք հոգ ենք տանում հաճախորդի կարիքների մասին ու ներդնում առավելագույն ջանքերը, որ մեր հաճախորդն իրեն կարևոր զգա», – ասել է Սեդա Ավագյանը։

«Շենգավիթ» մասնաճյուղի ղեկավար Աշոտ Ադամյանն ասել է, որ ամեն օր աշխատում են բարելավել սպասարկման որակն ու գոհացնել հաճախորդին։

«Փորձում ենք ոչ թե պարզապես բավարարել հաճախորդի ֆինանսական կարիքները, այլ գերազանցել նրա սպասելիքները, իսկ այսօր ուզում էինք առանձնահատուկ անակնկալ մատուցել մեր հաճախորդներին։ Այսօր և միշտ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, որ ընտրում են մեզ», – ասել է Աշոտ Ադամյանը։

Բոլոր հաճախորդները հնարավորություն են ստացել մասնակցելու մասնաճյուղում կազմակերպված խաղարկությանը՝ պտտելով հաջողակ անիվն ու շահելով idcoin-եր։ Ստացված idcoin-երը հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն։ Բանկից խոստանում են, որ անակնկալները պարբերական բնույթ են կրելու, իսկ սպասարկման որակը միայն կատարելագործվելու է։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։