Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում։
Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գործուղվել է Թուրքիա (Ստամբուլ), որտեղ մասնակցելու է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։