ՌԴ–ում սկսել հանել շրջանառությունից ՀՀ–ում գրանցված կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումները, որոնց կազմում հայտնաբերվել է սիմեկտիկոն (մետեորիզմը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմերը կարգավորող հորմոն)։
«Ռոսպոտրեբնադզորն» արդեն ավելի քան 118,000 փաթեթ է հանել շրջանառությունից։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայաության ներկայացուցիչը, գրում է «Վեդոմոստին»։
Սինթետիկ դեղամիջոցներն ու հորմոնները արգելված են սննդային հավելումներում
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնաբերել է Հայաստանում գրանցված 48 սննդային հավելանյութ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջներին:
«Ռոսպոտրեբնադզորը» դիմել է ԵՏՀ-ին, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ստուգի հայտնաբերված խախտումներով հավելումների պետական գրանցման հիմնավորված լինելը: