Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրսյալեը չի կարող իր գործողությունները Գազայում և Լիբանանում կատարել առանց ԱՄՆ աջակցության և հավելել է, որ եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսվի, ԱՄՆ-ն ներքաշվելու է։
«Իսրայելը չի կարող իր հանցագործությունները Գազայում և Լիբանանում կատարել առանց ԱՄՆ օգնության։ Ամբողջ զենքը տրամադրված է Ամերիկայի կողմից։ ԱՄՆ–ն մեզ համար սիոնիստների դաշնակից է, և, եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ սկսվի, ԱՄՆ-ն ներքաշվելու է, իսկ մենք դա չենք ուզում»,–ասել է նա, գրում է Irna գործակալությունը։
Արաղչին հավելել է, որ ցանկացած հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա, անհապաղ պատասխան կստանա։
«Մենք նույնականացրել ենք բոլոր թիրախներն Իսրայելում։ Իսրայելը համարժեք պատասխան կստանա Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում»,–ասել է նա։
Նա հավելել է, որ Իրանը չի գրոհել Իսրայելի տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտները, այլ հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին։
ԱՄՆ իշխանությունները սպառնացել են կրճատել ռազմական օգնությունն Իսրայելին, եթե միջոցներ չձեռնարկվեն Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Հայտարարվել է, որ Իսրայելը պետք է 30 օրվա ընթացքում ապահովի հումանիտար օգնության առաքումը Գազա։ Այս զգուշացումը հնչել է Գազայում ռազմական գործողության մեկնարկից 1 տարի անց։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը զգուշացրել է, որ տարածաշրջանում կողմնակի ուժերի պլացդարմի ստեղծելու տխուր հետևանքների մասին՝ հավելելով, որ դա չի բխի տարածաշրջանային երկրների շահերից: