AM
24 October 2024 - 09:06 AMT

Գրիգորյանն ու Բիսվան քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները։

Փոխվարչապետը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով տնտեսական աճի տեսանկյունից աջակցությունը մասնավոր հատվածի զարգացմանը:

Նիշա Բիսվան ներկայացրել է կորպորացիայի աջակցության հիմնական գործիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությանը: