Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրի կնքման թվային համակարգ։ Արդյունքում՝ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ, հասանելի թե աշխատողին, թե գործատուին:
Ներկայացնելով նախագիծը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասել է, որ նոր համակարգի ներդնումը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը, նվազեցնելու փաստաթղթաշրջանառությունը:
Համակարգը ներդրվելու է 2 փուլով՝ կամավոր և պարտադիր: Կամավորը կներդրվի 2025–ի հուլիսի 1-ից և կտևի մինչև 2026–ի հունվարի 1-ը, որից հետո բոլորի համար կլինի պարտադիր:
Նախատեսվում է, որ համակարգը կնախագծվի եւ կծրագրավորվի Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ: