AM
25 October 2024 - 10:31 AMT

ՀՀ–ում տնտեսական ակտիվությունն աճել է 8.7%-ով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով։

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները․

Արդյունաբերություն` 12.6 %

Շինարարություն` 15.9 %

Առևտրի շրջանառություն` 19.5 %

Ծառայություններ` 5.9 %

Գյուղատնտեսություն` 1.8 %

Արտահանում` 105.1 %

Ներմուծում` 54.2 %

Կառավարությունը հավանություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի, որով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ 2025–ի համար կանխատեսվում է 5․6 տոկոս տնտեսական աճ։ Կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ–ում կհասնի 6.6 տոկոսի, պակասուրդը՝ 609 մլրդ դրամ։ Կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը 2025–ի վերջում կկազմի 53.5 տոկոս։