Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է 6.9 տոկոսով: Այդ մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6.9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21.6 տոկոս նվազմամբ, հայտնում է Արմենպրեսը։
«Այլ երկրներից այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 8.4 տոկոսով, որին մեծ չափով նպաստել են Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկները»,-ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2024-ի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ, իսկ 2023–ին զբոսաշրջային այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 260,618 հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։ Զբոսաշրջիկների քանակը նվազել էմ մոտ 24,000–ով։