2025-ի բյուջեով թոշակների բարձրացում չի նախատեսվել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հնարավոր բարձրացումները կարող են տեղի ունենալ միայն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի չափն ավելացնելու միջոցով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
2024 թվականի երրորդ եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ սեպտեմբերին կազմելով 0.6 %, բնականոն գնաճը սեպտեմբերի համար կազմել է 0.7 %: