AM
1 November 2024 - 10:57 AMT

ԿԲ․ 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա

Կենտրոնական բանկը, պատասխանելով հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցներն աճող պահանջարկի ֆոնին, հայտարարել է, որ 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա։

Նշվել է, որ ներկայում շրջանառության մեջ է մոտ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամ, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։

Միաժամանակ նշել են, որ ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնական բանկը կարող է և պատրաստ է բավարարել մետաղադրամների լրացուցիչ պահանջարկը:

Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Նպատակը նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելն է, այդպիսով՝ վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը, ինչպես նաև հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն նախապատրաստվելը։