Evocabank-ի մրցանակների շարքին ավելացել է ևս 2-ը Armenia Digital Awards 2024-ի կողմից․ «Լավագույն վեբ դիզայն՝ evoca.am» և «Լավագույն բջջային նորարարական բանկային հավելված՝ EvocaTOUCH»։
Այս մրցանակները ընդգծում են Evocabank-ի շարունակական տեսլականը՝ մատուցելու թվային՝ mobile-first ծառայություններ, և ապահովելու բանկային նորարարական լուծումներ:
evoca.am կայքն օգտատերերին առաջարկում է պարզ, հարմար և ինտուիտիվ ինտերֆեյս: Կայքում կան բլոգերի և նորությունների բաժիններ, որոնց միջոցով հնարավոր է ծանոթանալ Բանկի ամենավերջին նորություններին և առաջարկներին։
Միևնույն ժամանակ, EvocaTOUCH հավելվածը նոր ստանդարտ է սահմանում մոբայլ բանկինգում` հաճախորդներին տրամադրելով նորագույն գործիքներ և հնարավորություններ՝ իրենց ֆինանսական գործարքներն արագ ու ապահով իրականացնելու համար։
Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ իր բոլոր գործընկերների համար ապահովելով նորարար բանկային ծառայություններ և ավելի պարզ, արագ ու հարմար ֆինանսական գործիքներ:






