Evocabank-ը միացել է UBPay արագ դրամական փոխանցումների համակարգին, որի միջոցով ֆիզիկական անձինք կարող են գումար փոխանցել կամ ստանալ Հայաստանում և երկրից դուրս՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։
Նոր գործակցության արդյունքում փոխանցումները կլինեն ավելի պարզ և արագ։
«Հաճախ կատարում ես փոխանցումնե՞ր ՀՀ տարածքում և դեպի այլ երկրներ կամ ստանում գումա՞ր, ուրեմն մեր նոր փոխանցումների համակարգը քեզ հաստատ դուր կգա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Վճարային համակարգի սակագինը ցանկացած ուղղությամբ կազմում է 1%։ Եթե համակարգի ներսում կատարվում է արտարժույթի փոխարկում, միջնորդավճար չի գանձվում:
UBPay ծառայությունից կարող ես օգտվել Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև EvocaTOUCH հավելվածում՝ փոխանցումներդ ցանկացած պահի և ցանկացած վայրից ավելի արագ ու հարմար կատարելու համար։
Բանկի մասնաճյուղերի հասցեները և աշխատանքային ժամերը կարելի է գտնել կայքում։
Evocabank-ի հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։
UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը տրամադրում է դրամական փոխանցումների հետ կապված տեխնոլոգիական լուծումների հարթակ: Կազմակերպության առաքելությունն է՝ ապահովել պարզ և արագ դրամական փոխանցումների իրականացում ամբողջ աշխարհում: