ԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում է. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ երկրներում 2024-ի սեպտեմբեր ամսվա վառելիքի գների վերաբերյալ զեկույցը։
Ըստ այդ տվյալների՝ ՀՀ–ում բենզինի գինը կազմում է 1․38 դոլար մեկ լիտրի համար, դիզվառելիքի համար՝ 1․41 դոլար, հայտնում է Myfin.by-y:
Ամենաէժանը Ղազախստանում է, որտեղ բենզինի միջին գինը 0․42 դոլար է, իսկ դիզելային վառելիքինը՝ 0․64 դոլար։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2024–ի սեպտեմբերին նախորդ ամիսների համեմատ բենզինի գինը ԵԱՏՄ–ում աճել է 0․8%–ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 4․7%–ով։ Ընդ որում՝ Հայաստանում տարեկան կտրվածքով բենզինի գինը չի փոխվել։