AM
19 May 2009 - 08:32 AMT

Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել արագացնելու Nabucco նախագծի իրականացումը

Եվրամիությունը պետք է արագացնի Nabucco գազատարի նախագծի իրականացմանն առնչվող խնդիրների լուծումը: Այդ մասին CNN Turk թուրքական ալիքով հեռարձակվող մամլո ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան պատրաստ է ստանձնել այն ամենն, ինչ իրեն է վերաբերում այդ նախագծի շրջանակներում: Եթե գազի տարանցումը մեր տարածքով իրականացվի, մենք պատրաստ ենք գազատրանսպորտային գծեր ստեղծել», – ասել է Թուրքիայի վարչապետը:

7,9 մլրդ եվրո արժեքով Nabucco գազատարը ենթադրում է Կասպիան տարածաշրջանից գազի մատակարարումը Եվրամիության երկրներ: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսվում է 2011 թվականին, առաջին մատակարարումները կսկսվեն 2014 թվականին: Խողովակաշարի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 31 մլրդ խորանարդ մետր: Ընդ որում, Թուրքիան գազի մատակարար չի հանդիսանում այդ նախագծում, այն սպառող եւ տարանցող երկիր է: