Վերջերս Վաշինգտոնում Համաշխարհային Բանկի Հայկական մասնաճյուղի եւ Հայաստանում ՀԲ ներկայացուցչության աշխատակիցների կողմից կազմակերպվել էին մի շարք տեսա-կոնֆերանսներ` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների դերին հայկական արտադրանքի արտահանման եւ ուղղակի արտասահմանյան ներդրումների խթանման գործում, ինչպես նաեւ այդ ոլորտում պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմանը: Տեսա-կոնֆերանսներ են անցել Երեւանի, Վաշինգտոնի, Բոստոնի եւ Մոսկվայի միջեւ: Նախագծի նախաձեռնողներին, «Ուսուցման եւ զարգացման գլոբալ ցանց» կազմակերպության կողմից տրամադրված, դրամաշնորհը նախատեսում է նաեւ հատուկ ինտերնետ-կառույցի ստեղծում, որի նպատակը կլինի երկխոսության զարգացումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող, պետական եւ մասնավոր կառույցների ներկայացուցիչների միջեւ: Նախագիծը իրականացվում է ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Օուես Սաադաթի եւ Հայաստանում ՀԲ ավագ տնտեսական խորհրդական Լեւ Ֆրեյքմանի ղեկավարությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: