ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20–ի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության կարևորությունը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև իրավիճակին Լիբանանում, ընդգծել Գազայում պատերազմը վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Բլինքենն ու Ֆիդանը Հարավային Կովկասի հարցը քննարկել էին նաև նոյեմբերի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նրանք քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: