AM
20 November 2024 - 11:11 AMT

ՊԵԿ. Հոկտեմբերին 41 հարկ վճարող 24.5 մլն դրամով տուգանվել է վարձու աշխատողներին չձևակերպելու համար

2024-ի հոկտեմբերին ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 41 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 15 մլն դրամով:

Դեպքերն արձանագրվել են ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, կահույքի արտադրության, հանրային սննդի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, շինանյութի առևտրի, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության, պահածոների արտադրության, տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 12 հարկ վճարողների անվանական ցանկը հրապարակվել է` ըստ գործունեության ոլորտների։