AM
22 November 2024 - 14:40 AMT

Փորձագետ․ Բաքուն աշխարհի աչքի առաջ միջոցառում է կազմակերպում՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Երևանին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված անոնսին՝ COP29-ի շրջանակում «Ադրբեջանական Երևան» միջոցառման վերաբերյալ, որը կազմակերպում է «Հեյդար Ալիևի» հիմնադրամը, դա անվանել է բացառիկ հանդգնություն։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

Հայրապետյանը նշել է, որ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով «ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, այս դեպքում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։

«Ադրբեջանը չգիտի, թե էլ ինչպես ցույց տա իր ագրեսիվ նկրտումները, որ մենք հասկանանք ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք…»