Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։
Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ:
Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը։ Հունվարի 1-ից նախատեսվում է անցում սպասվող միասնական տոմսային համակարգին։