«Պորշե կենտրոն Երևանը» նոյեմբերի 28-ին Երևանում ներկայացրել է էլեկտրական նոր Macan մոդելները, որտեղ համադրված են դասական սպորտային ոգին և էլեկտրական տեխնոլոգիան։
Ներկայացվել են Macan-ի նոր մոդելների տեխնիկական պարամետրերը, որին հաջորդել է բալետի պարուհիների կողմից երաժշտության ուղեկցությամբ էլմեքենանների ցուցադրությունը։
Նոր Macan 4 մոդելների դիմային ծալովի կափարիչի թեթև թեքությունն ու թևերն ամենագնացին հաղորդում են դինամիկ տեսք: Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից, որի համախառն հզորությունը 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչև 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) մինչև 270 կՎտ է:

Արագ լիցքավորման կայաններում մեքենայի մարտկոցը մոտ 21 րոպեում լիցքավորվում է 10-ից մինչև 80 %-ով։ 400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչև 80 տոկոս կարելի է հասցնել մոտ 22 րոպեում: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչև 11 կՎտ հզորությամբ:
«Պորշե կենտրոն Երևանի» վաճառքի խորհրդատու, մենեջեր Քրիստինե Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չնայած տարածված թյուր կարծիքին, հայաստանյան շուկայում Porsche-ն բավականին մեծ պահանջարկ ունի։

«Սպորտային չի նշանակում միայն արագ ընթացք և հզոր շարժիչ, սպորտային նշանակում է նաև ապահով երթևեկություն։ Porsche-ի սպորտային մեքենաներն ամբողջովին հարմարեցված են մեր ճանապարհներին և առօրյային, քանի որ այսօր մեքենան միայն Ա կետից Բ կետը հասնելու համար չէ նախատեսված։ Նորարարական կոմունիկացիոն համակարգերի շնորհիվ այն կարող է նաև փոքրիկ գրասենյակի դեր կատարել»,- ասել է նա։
Բարսեղյանը հավելել է նաև, որ Porsche-ն դեռևս 2016–ին էր հայտարարել, որ մինչև 2030 թվականը մոդելային շարքում մեծ տեղ են զբաղեցնելու էլեկտրական մեքենաները։

«Taycan-ը, առաջինը լինելով որպես ամբողջովին էլեկտրական մեքենա, կոտրեց այդ կարծրատիպը։ Ամբողջովին էլեկտրական Macan-ն ապահովում է և դինամիկա, և առօրյականություն, և բացառիկություն ու նաև խնայողություն, մոբիլություն։ Տարածված այն կարծիքը, որ էլեկտրական մեքենաները միայն բնապահպանության համար են, թյուր է՝ հավատացում եմ, որ Porsche -ի էլեկտրական մեքենանները պակաս սպորտային չեն։ Դրանք չեն դադարում մնալ սպորտային նաև այս տարբերակով»,- ասել է Բարսեղյանը։
0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics համակարգի շնորհիվ նոր Macan-ն ամենաարդյունավետ ամենագնացներից է շուկայում, հագեցած է բարձրորակ սարքավորումներով և ընդարձակ սրահ ունի: Խցիկի և դռների ներդիրներում ներկառուցված լուսադիոդային ժապավենի շնորհիվ ապահովվում է թույլ լուսավորություն: Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ և 3 ցուցասարք ունեցող կառավարման համակարգով, որը ներառում է 12․6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակ և 10․9 դյույմանոց կենտրոնական էկրան:

Օպցիոնալ 10․9 դյույմանոց էկրանի վրա տեղեկատվությունը կարող է տեսնել նաև ուղևորը, նա կարող է նաև տեսանյութ դիտել, երբ մեքենան ընթացքի մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով համալրված էկրան: Վիրտուալ տարրերը՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջև՝ արտացոլվելով հողմապակուն։ Hey Porsche ձայնային օգնականն առաջարկում է երթուղիներ, այդ թվում՝ լիցքավորման կանգառներ:
Նոր Macan 4S-ը լրացնում է բացը Macan 4 և Macan Turbo մոդելների միջև: 4S-ը համալրված է էլեկտրոնային կառավարմամբ Porsche Traction Management (ePTM) համակարգով։ Նոր Macan մոդելը համալրված է 100 կՎտժ ունակությամբ բարձրավոլտ մարտկոցով: Քարշուժն ապահովվում է բացառապես հետևի սռնիի վրա տեղադրված շարժիչով, որն օգտագործվում է Macan 4-ում՝ 210 միլիմետր տրամագծով, 200 մմ ակտիվ երկարությամբ և 250 կՎտ (340 ձիաուժ) հզորությամբ:

«Պորշե կենտրոն Երևանում» արդեն հասանելի են մոդելային շարքի Macan, Macan 4, Macan 4S, Macan Turbo էլեկտրական տարբերակները: Porsche.am պաշտոնական կայքում կարելի է կոնֆիգուրացնել մեքենան համալրման բազմազան հնարավորություններով և տեղում տեսնել մեքենայի պատկերն ու արժեքը: Նաև կարելի է այցելել ծով. Իսակովի 32/1 կամ զանգահարել 010739403, երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 9.30-18.00–ն: