AM
29 November 2024 - 14:38 AMT

ԵԱՏՄ խորհրդի նիստում նախագահել է Մհեր Գրիգորյանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին:

Ապա Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը կարճատև զրույց են ունեցել Մոսկվայում, որտեղ մասնակցում են ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստին։