Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ի նիստում հաստատել է սերուցքային կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի համար։
ՌԴ համար սահմանվել է մինչև 25 հազար տոննայի ներմուծման քվոտա (նախապես հայտարարված 30 հազար տոննայի փոխարեն), իսկ Հայաստանի համար՝ մինչև 2 հազար տոննա, հայտնում է Interfax-ը։
Արտոնությունն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 10 օր անց և կգործի մինչև 2025–ի հունիսի 15-ը։
Ներմուծումը, մասնավորապես, կարող է կատարվել Հնդկաստանից և Իրանից։
Ըստ ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի, հանձնաժողովի որոշումը թույլ կտա ապահովել պահանջարկի և առաջարկի բալանսը կարճաժամկետ հեռանկարում։