AM
2 December 2024 - 12:14 AMT

Նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի

Դեկտեմբերի 2–ից Երևանում գործի է դրվել համայնքի կողմից ձեռք բերված 15 նոր տրոլեյբուսը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդրակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

171 նոր ավտոբուսն էլ երթուղի դուրս կգան 2025թ. հունվարի 1-ից, հայտնում է քաղաքապետարանը։

Դեկտեմբերի 2-ից բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարել ՀՀ բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով:

Հաջորդ տարի քայլեր կձեռնարկվեն նաև տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով: Այս գործում Երևանին կաջակցեն Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերները: