Հայաստանում առևտրի մեծ ակտիվություն է նկատվել Սև ուրբաթի օրերին, որն այս տարի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ին էր: Հատուկ այդ օրերի համար սահմանված զեղչերի արդյունքում առևտուրը գերազանցել է 11 միլիարդ դրամը, հայտնում է 1lurer.am–ը։
Տպվել է 2 մլն 34 հազար 651 ՀԴՄ։ 2023–ի Սև ուրբաթի համեմատ կտրոնների քանակն աճել է 11%-ով, իսկ գումարը՝ 4․7 %-ով:
Խանութներն ավելի լուրջ ակտիվություն և զեղչեր են սպասում դեկտեմբերի նախատոնական օրերին: