AM
3 December 2024 - 14:52 AMT

Ռուսական Modi–ն 2025–ին իր խանութները կբացի ՀՀ–ում

ՌԴ–ում գործող Modi ռիթեյլերը 2025–ին իր խանութները կբացի ՀՀ–ում։

«2025–ին Modi մանրածախ ցանցը մտադիր է առևտրի նոր 100 կետ բացել, այդ թվում նոր երկրներում՝ Հայաստանում և Բելառուսում՝ դուրս գալով միջազգային մակարդակ»,–ասել են ընկերության ներկայացուցիչները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընկերությունում նշել են, որ 2024–ը շատ հաջող տարի էր ցանցի համար, որը զգալիորեն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը և համագործակցություն հաստատել միանգամից մի քանի խոշոր ռուսական ընկերությունների հետ՝ Flowwow, Sokolov և այլ։

Modi–ն վաճառում է տան համար ապրանքներ, գրական պիտույքներ, դիմահարդարման միջոցներ, բիժուտերիա, գաջեթներ, աքսեսուարներ, խաղեր և խաղալիքներ, ճամփորդությունների համար նախատեսված ապրանքներ, ապրանքներ կենդանիների համար, սպորտային գույք, մթերք, հագուստ և կոշիկ։