Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով ճանապարհների ասֆալտապատմանը, հորդորել է հետագա տեղեկանքներում նշել, թե որ բնակավայրում քանի կմ ճանապարհ է նորոգվել, որպեսզի իմաստային անճշտություն չստացվի։ Դիմելով ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ վարչապետը հորդորել է հետագայում դա նկատի ունենալ։
Այդպիսի հարց է առաջացել, քանի որ տեղեկանքում, որն ընթերցում էր վարչապետը, նշված էր, որ ասֆալտապատվել են այսինչ գյուղերի ճանապարհները, ինչը ենթադրում է, որ այդ գյուղի բոլոր ճանապարհներն ասֆալտապատվել են։
«Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր»,–ասել է նա։