AM
20 May 2009 - 11:39 AMT

«Նորվիկ»-ը շարունակում է ընդլայնել «Տեղում Ապառիկ» համակարգին միացրած խանութների ցանկ

Կար-որելով ֆինանսական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների դերը – գնահատելով իր հաճախորդների ժամանակը` «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շարունակում է ընդլայնել «Տեղում Ապառիկ» համակարգին միացրած խանութների ցանկը:
Այսուհետ մեր հաճախորդները կկարողանան «Նորվիկ»-ի օգնությամբ գնել բջջային հեռախոսներ Nokia-ի միակ պաշտոնական ներկայացուցիչ`
«Հայրապետյան Եղբայրներ – Հ.Ա.» ՓԲԸ-ի խանութների ցանցից:

Ապառիկը ձ-ակերպվում է տեղում` խանութում, հայտը դիտարկվում է 5-10 րոպեների ընթացքում, իսկ մարումները կարելի է կատարել ցանկացած ժամանակ – ցանկացած տեղում առանց «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ այցելելու` օգտվելով ինքնասպասարկման տերմինալներով վճարումների ընդունման TelCell – Tandem համակարգերից, բանկային փոխանցումների օգնությամբ – նույնիսկ ինտերնետով` ARCA
համակարգի միջոցով:

Հիշեցնենք, որ «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006թ. հուլիսին` լատվա-իսլանդական «Նորվիկ Բանկ» բաժնետիրական ընկերության կողմից – արդեն երրորդ տարին է ինչ զբաղեցնում է առաջին տեղը վարկային կազմակերպությունների շարքում: «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջինն էր վարկային կազմակերպությունների շարքում, որը առաջարկեց իր հաճախորդներին վարկերը մարել հեռակառավարվող համակարգերի օգնությամբ: