AM
16 December 2024 - 08:50 AMT

Փաշինյան․ Շրջհարկի փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է 2025–ի հունվարի 1–ից շրջանառության հարկի համակարգում ուժի մեջ մտնող փոփոխություններին։

«Շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է, այդ թվում՝ թալանվածը և թալանվողը ետ բերելու»,–ասել է նա։

Նա հերքել է այն թյուր կարծիքը, թե դա արվում է փոքր բիզնեսը ճչնշելու համար։

Ըստ կառավարության, ներկայիս հարկման համակարգն այնքան էլ արդար չէ, ինչի հաշվին շրջհարկով աշխատող ոլորտները մոտ 3.2 անգամ ավելի ցածր հարկ են վճարում, քան շահութահարկով ու ԱԱՀ-ով աշխատողները: