AM
19 December 2024 - 06:47 AMT

ԱՄՀ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճն աստիճանաբար կնվազի մինչև 4․5%

Հայաստանի տնտեսական աճը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազի և կհասնի մինչև տարեկան 4․5 տոկոս, թեև տնտեսության բարեփոխումների շարունակումը (հարկերի հավաքագրման աճ և ծախսերի ավելի արդյունավետ կառավարում) կարող է մեծացնել աճի ներուժը: Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական զեկույցում՝ ՀՀ բյուջետային դեֆիցիտը լրացնելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերին կնքված Stand-By վարկային համաձայնագրի շրջանակներում։

Վերանայման արդյունքում Հայաստանը կստանա հերթական տրանշը՝ 18․4 մլն SDR (24․12 մլն դոլար), իսկ 120․6 մլն դոլար՝ 128 մլն SDR (171,1 մլն դոլար) վարկի ընդհանուր ծավալից, հայտնում է Sputnik Արմենիան։

Ընդհանուր առմամբ, չնայած վերջին տարիների ցնցումներին, հիմնադրամը Հայաստանից կայուն տնտեսական աճ է ակնկալում. 2024 թվականի արդյունքներով՝ 6%, իսկ 2025 թվականին՝ 5%, ԿԲ-ի նպատակային ցուցանիշից ցածր գնաճի դեպքում (3+/- 1 տոկոս):

2025 թվականին բյուջեի դեֆիցիտը կավելացվի մինչև ՀՆԱ-ի 5․5%-ը՝ կապիտալ ծախսերի իրականացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար։ Մինչև 2026 թվականը դեֆիցիտը նախատեսվում է կրճատել։