Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե։
Նա հիշեցրել է, որ 2021–ից կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։
Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի»,–ասվում է գրառման մեջ։
ՀՀ կառավարությունը 2021-ի հոկտեմբերին որպես նվիրատվություն ընդունել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը։