ՀՀ և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը կբացառվի, ինչը թույլ կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետությունում։ Գործադիրը հավանություն է տվել համապատասխան կոնվենցիայի ստորագրմանը։
Դա նաև թույլ կտա զարգացնել Հայաստանի և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «կստեղծվի ներդրումային բարենպաստ միջավայր, կխթանվի երկկողմ առևտրաշրջանառությունը, ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային միջավայր։ Բացի այդ, կստեղծվի կանխատեսելի և կայուն հարկային դաշտ ներդրողների համար»։