ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և այն դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է զարգացնել իր հեղինակած միջանցքային տրամաբանությունը, ասել է, որ հայկական կողմը գտել է լուծումը։
«Մեր գնահատմամբ՝ մենք գտել ենք լուծում, թե ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ լիարժեք ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Եվ այդ լուծման առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին ու սպասում ենք նրանց դրական արձագանքին: Երբ այդ արձագանքը լինի, անհրաժեշտ կլինի արագ պայմանագիր ստորագրել և անցնել երկաթուղու կառուցմանը»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն ասել է, հայկական կողմը «Ադրբեջանին առաջարկել է երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»։