AM
20 December 2024 - 15:41 AMT

ՌԴ–ն Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ներդրողն է, ՀՀ–ն 4-րդ տեղում է

Ռուսաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում փոխադարձ կուտակված ուղղակի ներդրումների ծավալով զբաղեցնում է առաջին տեղը՝ 38 մլրդ դոլարով, այսպիսին են ԵԱԶԲ-ի տվյալները։

Հայաստանը 841 մլն դոլարով չորրորդ տեղն է զբաղեցնում Եվրասիական տարածաշրջանում ներդրող երկրների ցանկում, հայտնում է Sputnik Արմենիան։

Ղազախստանում նշանակալի է «Լուկօյլի» ներդրումը Կարաչագանակում, «Ռոսատոմը» ՝ Ստեպնոգորսկի լեռնաքիմիական կոմբինատում և «Բուդենովսկոյե»-ում, ընդամենը 74 նախագիծ և 10․1 միլիարդ դոլարի ներդրում։ Ուզբեկստանում իրականացնում են 24 ռուսական նախագիծ և 9․8 միլիարդ դոլար ներդրում: Բելառուսում «Տեխնոնիկոլը» գնել է փայտամշակման գործարան և բաշխիչ կենտրոն։ Ընդամենը՝ 4․2 մլրդ դոլար արժողությամբ 45 ռուսական նախագիծ։

Հայաստանում ՌԴ ներդրումների քանակը 2016-ից աճել է 35% – ով, երկիրն արդեն կուտակել է 3․7 մլրդ դոլար: Ղրղզստանում Unigreen Energy-ն արևային էլեկտրակայան է կառուցում Իսիկ-Կուլում: Ընդհանուր առմամբ, հանրապետությունն ունի 1․8 միլիարդ դոլարի 9 ռուսական նախագիծ: Ադրբեջանում «Լուկօյլը» շահագործում է «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրը։