Մոսկվան և Բաքուն համաձայնագիր են ստորագրել Հյուսիս-հարավ միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ և Ադրբեջանի տրանսպորտի նախարարներ Ռոման Ստարովոյտովը և Ռաշադ Նաբիևը։ Ներկա է եղել նաև ՌԴ կառավարության փոխնախագահ Վիտալի Սավելևը։
ՌԴ–ն ու Ադրբեջանը կապահովեն բեռների ազատ տեղաշարժը տարանցիկ բեռնափոխադրումների ժամանակ, հայտնում է APA-ն։
Հյուսի–հարավի արևմտյան երթուղին անցնում է ՌԴ երկաթուղային կայարաններով, հատում է Ադրբեջանի հետ սահմանը Յալամ և Աստարա կայարանում և Իրանի հետ սահմանը՝ Աստարա կայարանում, և հակառակ ուղղությամբ։
Փաստաթղթով նաև հաստատվում է բեռների երաշխավորված ծավալը, որը պետք է ամեն տարի փոխադրվի ՌԴ–ից Ադրբեջան՝ երկաթուղային ենթակառուցվածքների նորացումից հետո։
Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է «տրանսպորտային կապերի արդյունավետության բարձրացումը և Հյուսիս–հարավ արևմտյան երթուղու ներուժի ավելացումը։
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Բաքվի հետ փոխադրումներին Հյուսիս–հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով։ Կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։