ԵԱՏՄ երկրների տնտեսությունները պահպանում են տնտեսական աճի դրական դինամիկան։ ԵԱՏՄ ՀՆԱ-ն հունվար-սեպտեմբերին աճել է 4.2%-ով։
2024-ի 9 ամսվա արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում շարունակում է նկատվել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի դրական դինամիկա։ Հայաստանում աճը կազմել է 6%, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում՝ 8․4%, նվազագույնը՝ Ղազախստանում՝ 4.1%։ Բելառուսում ՀՆԱ–ն աճել է 4.5%, Ռուսաստանում՝ 4.2%։
Միության բոլոր երկրներում տնտեսական աճի հիմնական աղբյուրներն են եղել մեծածախ և մանրածախ առևտուրը, մշակող արդյունաբերությունը և շինարարությունը։ Տնտեսության աճի բարձր տեմպերը պահպանվել են Հայաստանում նաև անշարժ գույքի հետ գործառնությունների, Բելառուսում և Ղազախստանում՝ գյուղատնտեսության, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության հաշվին։
ԵՏՀ-ն 2024 թվականի արդյունքներով ակնկալում է Միության ՀՆԱ-ն 4.1% աճ։