AM
25 December 2024 - 08:38 AMT

Նախարար․ ՀՆԱ-ի աճը կլինի 5.5%, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ 50%-ի շրջանակում

Հայաստանի կառավարությունը ակնկալում է, որ 2024–ի արդյունքում համախառն ներքին արդյունքը կաճի 5.5 տոկոսով, իսկ պետական պարտքը կլինի ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսի շրջանակում: Այդ մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր սպասումներով 2024-ի վերջին պետական պարտքը կլինի մոտ 49.8-50 տոկոսի շրջանակներում: Դա կախված է համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հրապարակումից: Մենք սպասում ենք, որ ՀՆԱ-ի ցուցանիշն այս տարի կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,-ասել է Հովհաննիսյանը:

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, 2024-ի 9 ամսվա արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում շարունակում է նկատվել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի դրական դինամիկա։ Հայաստանում աճը կազմել է 6%։