Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, անդրադառնալով հարկային քաղաքականությանը, նշել է, որ հնարավոր է` ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել։
Խոսելով ստուգումների հասցեականության մասին՝ նա հայտարարել է, որ հարկային կարգապահությունը բարձրացնելու համար որոշել են այլևս չհրապարակել այն ընկերությունների ցանկը, որտեղ գնալու են ստուգումների, քանի որ ստեղծվել էր համակարգ, որը չարաշահումների հնարավորություն էր տալիս՝ ում անունը չի հրապարակվում, ավելի հանգիստ է լինում, հայտնում է Factor.am-ը։
«Մի քայլի էինք դիմել, որ տնտեսվարողների վիճակը բարելավենք, բայց իրականում ստեղծել էինք համակարգ, որը չարաշահումների հնարավորություն էր տալիս»,–ասել է նա։
Նախարարը նշել է, որ ստուգումների հասցեականության մասով այդքան ռեսուրս չկա՝ բոլորին ստուգելու համար։
«Բայց դա չի նշանակում, որ չենք կարող այդքան ռեսուրս ստեղծել, սակայն հարց է առաջանում հանարությունը պատարա՞ստ է այդքան ստուգման, որովհետև ոչ բոլոր ստուգումներն են, որ ֆինանսական առումով իրենց արդարացնում են»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Նախարարը նշել է, որ դրա համար ՊԵԿ-ը ներդրել է ռիսկերի կառավարման համակարգ։
«Գնում ենք ոչ թե պատահական սկզբունքով, այլ խորը վերլուծություն է իրականցվում, ռիսկային տնտեսվարողներն ի հայտ են բերվում տարբեր պրոֆիլներով, և ստուգումները իրականացվում են այնտեղ, որտեղ համակարգը ցույց է տալիս ռիսկեր»,–ասել է նա։